News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ավստրիական հրուշակագործները ցանկանում են իրենց «Զախեր» եւ «Կայզերշմարն» աղանդերների բաղադրատոմսերը պաշտպանել եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից դրանք իրենց մշակութային ժառանգությունը հռչակել: Ավստրիան մտադիր է հանրահայտ տորթն ու թխվածքաբլիթը մշակութային ոչ նյութական ժառանգություն դարձնել արդեն հաջորդ շաբաթ:

«Թխվածքաբլիթն Ավստրիայի նույնպիսի խորհրդանիշ է, ինչպես վիեննական վալսն ու լեռները»,- Լինցում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հրուշակագործների շահերի պաշտպանության հանրության նախագահ Ալֆրեդ Ֆեյդլերը: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Local  առցանց-պարբերականի ավստրիական մասնաճյուղը:

Երկու աղանդեր՝ «Զախեր» տորթն ու «Կայզերշմարն» թխվածքաբլիթը, հայտնի են ամբողջ աշխարհում, սակայն հրուշակագործները ցանկանում են պաշտպանել ավանդական բաղադրատոմսը: Նրանք մտադիր են հինավուրց արմատներ ունեցող ավստրիական աղանդերների համազգային ռեեստր ստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ