News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ընդունված է համարել, որ բարձր ճնշումը վտանգավոր է առողջության համար: Սակայն հիպերտոնիան կարող է նաեւ անսպասելի «առավելություն» լինել. նվազեցնել մտագարության վտանգը: Որքան բարձր է ճնշումը, այնքան է ցածր է վտանգը:

Եթե միջին տարիքում մարդը բարձր ճնշում ունի, մեծանում է Ալցհեյմերի հիվանդության եւ մտագարության այլ տեսակների վտանգը: Սակայն տարեց մարդկանց դեպքում նման ելքը վերանում է: Այս մասին գրում է Росбалт-ը՝ հղում կատարելով The Daily Mail-ին:

Բացահայտումը կատարել են Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները: Ընդհանուր առմամբ, վերլուծել են 625 թոշակառուի տվյալները, որոնց տարիքը գերազանցել է 90 տարեկանը: Նրանց հետազոտել են 10 տարի շարունակ, տարին երկու անգամ: Եթե կամավորի մոտ 80-89 տարեկանում հիպերտոնիա է զարգացել, ապա մտագարության վտանգը նվազել է՝ ի տարբերություն նորմալ ճնշում ունեցողների: Իսկ 90 տարեկանից հետո առաջացած հիպերտոնիայի դեպքում այդ վտանգն ավելի ցածր է եղել: Ընդ որում, նման արդյունքին չի խանգարել նաեւ հիպերտոնիայի դեմ դեղամիջոցների ընդունումը:

Չնայած ոչ միանշանակ եզրակացություններին՝ գիտնականները կոչ են անում չհրաժարվել հիպերտոնիան բուժելուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ