News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը հուլիսի 20-ին, ժամը 11.51-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի մոտակա սարում ջրագիծ անցկացնելու համար կատարվող աշխատանքների ժամանակ «GSP» մակնիշի տրակտորը կողաշրջվել է, այն ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, դեպքի վայրում է գտնվում նաեւ երկու միավոր հատուկ տեխնիկա, որի օգնությամբ փորձ է արվում ուղղել տրակտորը:

Ժամը 18.00-ի դրությամբ տրակտորն ուղղվել է եւ քարշակվում է ճանապարհի երթեւեկելի հատված:

Տպել
Ամենաշատ