News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը հուլիսի 20-ին, ժամը 15.11-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ առջեւի հատվածով հայտնվել Աղստեւ գետում, տուժածներ չկան. ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ՈւԱԶ մակնիշի 25օօ546 պետհամարանիշի ավտոմեքենայից (վարորդ՝ Ս. Ս.) տեղի ուժերով դուրս են բերվել Ս. (ծնվ 2001 թ. ) եւ Ն. Բ.-երը (ծնվ 2003 թ.), Դ. (ծնվ 2003թ.) եւ Ե. Ս.-երը (ծնվ 2004 թ.):

Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել ավտոմեքենան:

Տպել
Ամենաշատ