News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման թունելների ոչնչացման գործողության շրջանակում 13 զինծառայող է զոհվել: Բոլորը ծառայում էին «Գոլանի» բրիգադում:

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ իր զինյալներին հաջողվել է իսրայելցի զինվորներին թակարդը գցել եւ նրանց փոխադրամիջոցի տակ ռումբ պայթեցնել:

Գազայի հատվածում Իսրայելի սկսած ռազմական գործողության ընթացքում 18 իսրայելցի զինվոր է զոհվել:

Միաժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «գործողությունը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ Իսրայելի քաղաքներում հանգիստը վերականգնվի»:

Վարչապետը նաեւ նշել է, որ Իսրայելը «Գազայի հատվածը կրկին գրավելու» ծրագրեր չունի: «Ոչ ոք շատ երկարատեւ ռազմական գործողություն չի ցանկանում»,- շարունակել է Նեթանյահուն:

Գազայի հատվածում իրականացվող ռազմական գործողության հայտարարված նպատակը ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների ստորգետնյա թունելների եւ ենթակառուցվածքների ոչնչացումն է, ինչպես նաեւ իսրայելական քաղաքների հրթիռակոծության դադարեցումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ