News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան զորքեր է ուղարկում Աֆրիկայի իր նախկին հինգ գաղութներ: Այս մասին գրում է mk-london-ը՝ հղում կատարելով Associated Press-ին: Ֆրանսիայի նախագահն ասել է, որ 3 հազար մարդ պետք է օգնի պայքարել տարածաշրջանում ահաբեկչության դեմ:

Ֆրանսուա Օլանդի խոսքով, հատուկ գործողությունը սկսվելու է Մավրիտանիայում, Նիգերում, Բուրկինա Ֆասոյում, Մալիում եւ Չադում: Նա ընդգծել է նաեւ աֆրիկյան ուժերի մասնակցության կարեւորությունը: Չադի նախագահն իր հերթին հայտարարել է, որ տարածաշրջանը չի հենվելու միայն Ֆրանսիայի բանակի վրա եւ իր ուժերն է ներդնելու անվտանգության ապահովման համար:

Ֆրանսիան արդեն մեկ անգամ չէ, որ Աֆրիկայում նման հատուկ գործողությունների է մասնակցում: Մասնավորապես, 2012 թվականին Մալիում ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ, ինչի արդյունքում պաշտոնանկ արվեց երկրի այն ժամանակվա նախագահ Ամադու Թումանի Թուրեն: Այնուհետեւ քոչվոր տուարգեները տարածքներ գրավեցին երկրի հյուսիսում՝ նպատակ ունենալով այնտեղ անկախ իսլամական պետություն ստեղծել: 2013 թվականին Մալին Ֆրանսիայից օգնություն խնդրեց: Փարիզն ուղարկեց իր զորքերին եւ հետ վերադարձրեց տուարեգների գրաված հողերը: Հատուկ գործողությունը հաջողությամբ ավարտվեց, Մալիի սահմաններին շուրջ 13 հազար ՄԱԿ-ի խաղաղապահ կարգվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ