News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրանի իսլամական հանրապետության խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին մահմեդական հանրությանը կոչ է արել ակտիվ դիրքորոշում ցուցաբերել իսրայելական հարձակումներից տուժած Գազայի հատվածի բնակիչներին օգնություն ցուցաբերելու հարցում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով IRNA գործակալությանը:

Կիրակի Լարիջանիի եւ Օմանի նրա գործընկեր Հալեդ բեն Հիլալ ալ-Մաուլիի միջեւ կայացած բանակցությունների ընթացքում իրանցի քաղաքական գործիչն ընդգծել է ամբողջ աշխարհի մահմեդական երկրների առաջնորդների միջեւ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Լարիջանիի խոսքով, այդ համագործակցությունը թույլ կտա ապագայում խուսափել «Պաղեստինի ժողովրդին բաժին հասած ողբերգության կրկնությունից»:

Իրանի խորհրդարանի խոսնակը վրդովմունք է հայտնել իսրայելական զինվորականների կողմից Գազայի հատվածի խաղաղ բնակչության դեմ «անմարդկային եւ դաժան» հարձակումների կապակցությամբ եւ մահմեդական երկրների իշխանություններին կոչ է արել «կատարել իրենց սրբազան պարտքը»՝ պաղեստինցի ժողովրդի համար անհրաժեշտ պաշտպանություն ապահովելով:

Լարիջանին նաեւ հայտարարել է, որ լինելով Իսլամական երկրների միջխորհրդարանական միության ղեկավար՝ Իրանը մտադիր է լրջորեն դիտարկել պաղեստինցի ժողովրդին իրական օգնություն ցուցաբերելու հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ