News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում հակամարտող բոլոր կոմերին կոչ է արել պայմաններ ապահովել Դոնեցկի մարզում մալայզիական Boeing-ի  ողբերգական վթարի համակողմանի քննության համար: Պուտինը համապատասխան հատուկ հայտարարություն է արել այդ կապակցությամբ:

Նա Դոնեցկում կատարվածն անվանել է ահավոր ողբերգություն եւ հիշեցրել, որ Ռուսաստանը «բազմիցս հակամարտող բոլոր կողմերին կոչ էր արել անմիջապես դադարեցնել արյունահեղությունը եւ բանակցությունների սեղանի շուրջ նստել»:

«Վստահաբար կարելի է ասել, որ եթե հունիսի 28-ին Ուկրաինայի արեւելքում ռազմական գործողությունները չվերսկսվեին, ապա այս ողբերգությունն էլ չէր լինի», - նշել է նախագահը, փոխանցել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից:

«Միաժամանակ, ոչ ոք չպետք է եւ իրավունք էլ չունի այս ողբերգությունն օգտագործել նեղ շահադիտական քաղաքական նպատակների հասնելու համար»,- ընդգծել է Պուտինը: Նա հավելել է, որ նման դեպքերը պետք է ոչ թե պառակտեն, այլ միավորեն մարդկանց:

«Հարկավոր է, որ բոլոր այն անձինք, ովքեր պատասխանատու են տարածաշրջանի իրավիճակի համար, բարձր պատասխանատվություն զգան ե՛ւ սեփական ժողովրդի, ե՛ւ այն երկրների ժողովուրդների առաջ, որոնց ներկայացուցիչները ողբերգության զոհ են դարձել»,- կոչ է արել ՌԴ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ