News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը դատապարտել է Գազայի հատվածում Իսրայելի բանակի գործողությունները:

«Իսրայելական ռումբերից եւ արկերից անմեղ մարդիկ են զոհվում: Մենք խոր ցավակցություն ենք հայտնում զոհերի մտերիմներին եւ հարազատներին եւ բոլորին կոչ ենք անում սատարել Պաղեստինի ժողովրդին: Իսրայելը հերթական անգամ ոչ մի կերպ չարդարացված դաժանություն է ցուցաբերում: Պաղեստինից արձակված հրթիռները չեն վնասել Իսրայելին: Սակայն պատասխան հարվածները հարյուրավոր պաղեստինցիների կյանք են խլում: Իսրայելը սպանում է երեխաներին, անպաշտպան կանանց եւ ծերերին: 400-ից ավելի մարդ է զոհվել», - գրել է Քադիրովը սոցցանցերի իր պաշտոնական էջերից մեկում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ նախագահի՝ ԱՄՆ-ն եւ Եվրոպան հանգիստ են նայում դրան՝ չձեռնարկելով ոչ մի քայլ, չնայած «Իսրայելի գործողությունները պետական ահաբեկչություն են»:

Նա հիշեցրել է նաեւ Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, Լիբիայում, Եգիպտոսում իրավիճակի մասին, «որտեղ մահմեդականները պատերազմում են միմյանց դեմ»:

«Նրանք բոլորը պնդում են, որ ջիհադի ճանապարհին են: Ջիհադն այդպես չի լինում: Մեր ջիհադը պետք է դառնան կրթությունը, մշակույթը, գիտությունը, սպորտը,  հոգեւորը», - ընդգծել է Քադիրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ