News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեկ շաբաթում մոտ 50 մարդ զոհվել, 120-ը տուժել են Լիբիայի մայրաքաղաքի օդանավակայանի վերահսկողության համար մարտերում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:

Չնայած հուլիսի 18-ին կնքված հրադադարին, կիրակի բախումները վերսկսել են: Մարտը ծագել է օդանավակայանին հարակից Քասր բեն-Հաշիր շրջանում: Հակամարտող կողմերը գործի են դրել զենիթային սարքավորումներ եւ համազարկային կրակի «Գրադ» համակարգեր:

Օդանավակայանի համար պայքարում են այն վերահսկող «Զինթանյան բրիգադը», որը գեներալ Խալիֆ Հաֆթարին է սատարում, եւ իսլամական խմբավորումները, որոնք փորձում են նրանից զավթել տրանսպորտային հանգույցը:

Մարտերի արդյունքում օդանավակայանի գրեթե բոլոր ինքնաթիռները վնասվել են: Զգալի վնաս է հասցվել վերահսկիչ-կարգավարական կետի շենքին եւ մի շարք այլ օբյեկտների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ