News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի իշխանությունները քննարկում են տրանսպորտային միջանցքի կառուցման հնարավորությունը, որը կկապի Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսները: Այս մասին հայտնել է Օահակա նահանգի նահանգապետ Գաբինո Մոնտեագուդոն:

«Միջանցքը Օահակայի Սալինա Կուրս նավահանգստից կհասնի Վերակրուս նահանգի Կոացակոալկոս նավահանգիստ:  Այն թույլ կտա որկու օվկիանոսները կապել արդեն գոյություն ունեցող երկաթուղով, որը կարդիականացվի եւ կընդլայնվի», — նահանգապետի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:

Մոնտեագուդոյի խոսքով՝ քանի որ խոսքը ցամաքային տրանսպորտային ճանապարհի մասին է, այդ միջանցքը Պանամայի ջրանցքի ուղղակի մրցակից չի  դառնա:

Ըստ նահանգապետի՝ նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի կողմից հավանության դեպքում 3-4 տարի կպահանջվի նախագծի իրագործման համար:

Տվյալ տրանսպորտային միջանցքը կարող է Ամերիկայի տարածքով Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսները կապող արդեն երրորդ երթուղին դառնալ: Հուլիսի սկզբին հաստատվել էր Նիկարագուայի տարածքով օվկիանոսների միջեւ նոր ջրանցքի երթուղու վերջնական տարբերակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ