News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հավանական է համարում, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ կապված համաձայնության կգա, սակայն թե երբ դա կլինի, նախարարը դժվարանում է ասել:

«Այժմ բանակցությունների փուլն է, առաջարկված համաձայնագրի որոշ կետերի վերաբերյալ բանակցություններ են ընթանում: Որոշակի բաներ կան, որ բանակցվում են դեռ: Թե որ կետերն են այս պահին քննարկվում, չեմ ասի, որովհետեւ պետք չէ՝ մենք բանակցություններից դուրս մեկնաբանություններ անենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախարարը:

Այնուամենայնիվ, նախարարը նշեց, որ իրենք բանակցում են այն կետերի վերաբերյալ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ. «Գիտեք՝ ընդհանուր առմամբ ցանկացած կետ էլ, որ համաձայնագրում կա, իր որոշակի ազդեցությունն ունենում է, դրական կամ եթե բացասական կարող է ազդել, ապա այդ կետի վերաբերյալ մենք բանակցում ենք: Ասեմ, որ բանակցություններն ընթանում են հաջող: Էական դժվարություններ համենայն դեպս տնտեսական բլոկով չեն կարող խոչընդոտել, որովհետեւ այնուամենայնիվ, մենք գալիս ենք ընդհանուր հայտարարի»:

NEWS.am-ի հարցին՝ արդյոք մինչեւ հոկտեմբերի վերջ մենք ստորագրենք ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը՝ Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց. «Եթե մինչեւ հոկտեմբերի վերջ բանակցություններն ավարտված լինեն, ապա այո: Ես հավանական եմ համարում, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ կապված համաձայնության կգա, սակայն թե երբ դա կլինի, չեմ կարող ասել»:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պնդմամբ՝ Հայաստանը մինչեւ հոկտեմբերի վերջ կանդամակցի ԵՏՄ-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ