News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում յուրացումների եւ հանցավոր եղանակով ձեռք բերված փողերի լվացման մեջ կասկածվող հայ հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի պաշտպանությունը բողոքարկել է նրա կալանքը: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

 «Մենք Մոսկվայի քաղաքային դատարանին խնդրում ենք չեղարկել Բասմանի դատարանի կալանավորման մասին որոշումը՝ որպես անօրինական եւ անհիմն որոշում, ու ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց ընտրել», - նրա խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սպասվում է, որ հուլիսի 24-ին Հայրապետյանին պաշտոնական մեղադրանք կներկայացվի:

Ավելի վաղ Մոսկվայի Բասմանի դատարանը գործարարին կալանավորել էր մինչեւ սեպտեմբերի 15-ը: Այս քրգործի շրջանակում կալանք էր դրվել նաեւ «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վրա, որոնց արժեքը գերազանցում է 300 մլն ռուբլին:

Հայրապետյանն ինքը մեղքը չի ընդունում եւ հերքում է բոլոր մեղադրանքները:

65-ամյա գործարարը ձերբակալվել էր հուլիսի 15-ին Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, որտեղ նա ժամանել էր Նիցցայից: Նրա ձերբակալման հիմք էին ծառայել Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի ցուցմունքները, որը ցմահ ազատազրկման է դատապարտված մի շարք ծանր հանցագործությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Ամենաշատ