News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ հուլիսի 21-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի  հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես, Տեմպուս եւ Էրազմուս+ ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր: Նախարարը կարեւորել է հայաստանյան կողմի ամբողջական մասնակցությունն այդ ծրագրերին` ընդգծելով նախարարության ակտիվ ընդգրկվածության անհրաժեշտությունը: Նախարար Արմեն Աշոտյանը եւ դեսպան Տրայան Հրիսթեան  քննարկել են նաեւ նոր ծրագրերին առնչվող  կառուցվածքային եւ բովանդակային մի շարք հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ