Ոստիկանության Հրազդանի բաժնում, հուլիսի 20-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 08.30-ի սահմաններում Երեւան-Սեւան ճանապարհի 37,5-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» եւ «Նիսսան Սկայլայն» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի 5 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: