Հուլիսի 14-ից մինչեւ հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 128 տրանսպորտային միջոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 58 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 70-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: