News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գազայի հատվածում ռազմական գործողությունը կշարունակվի «այնքան, որքան հարկավոր է», հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն` հեռուստաուղերձով դիմելով ազգաբնակչությանը: Ըստ նրա` դա արդար պատերազմ է, որն Իսրայելը պատրաստ է մղել այնքան ժամանակ, մինչեւ երկրի քաղաքացիական բնակչությունն անվտանգության մեջ լինի, փոխանցում է BBC-ն:

Նեթանյահուն հավելել է, որ հիմնախնդիրը քննարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ եւ նրան շնորհակալություն հայտնել աջակցության համար:

Նա նաեւ ցավակցություններն է հայտնել  իսրայելցի 13 զինծառայողների հարազատներին, որոնք զոհվել են հուլիսի 20-ին Գազայի հատվածում:

Հիշեցնենք, որ Իսրայելը երրորդ օրն է ցամաքային գործողություն է իրականացնում Գազայի հատվածում: ՀԱՄԱՍ խմբավորման գրոհայինները միեւնույն ժամանակ ուժեղացրել են Իսրայելի տարածքի հրթիռակոծությունը: Գազայի բազմաթիվ բնակիչներ խուճապահար լքել են քաղաքը: Գազայի հատվածում զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 500 -ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ