News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ոստիկանությունում հաշվառման մեջ են մոտ 350 անչափահասներ: Այդ մասին այսօր՝ հուլիսի 21-ին, մամուլի ասուլիսին հաղորդեց անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի արդարադատության դատարանի քրեակատարողական հիմնարկում ներկայումս ծանրագույն հանցագործությունների համար դատապարտված 10 անչափահասներ են գտնվում: «Հայաստանում անչափահասների նկատմամբ բավականին մարդասիրական վերաբերմունք է ցույց տրվում», - ընդգծեց Նելլի Դուրյանը: Այս առումով նա նշեց, որ անչափահասենրի մեծ մասը ազատվում են պատժից եւ հաշվառման մեջ հայտնվում: Ներկայումս հաշվառման մեջ են մոտ 350 անչափահասներ, ինչը անցյալ տարիների համեմատությամբ երեք անգամ ավելի քիչ է:

Գնդապետն ընդգծեց, որ անչափահասների ընտանիքների սոցիալական դրությունը իրավախախտումների հիմնական պատճառը չէ: Հակառակը, այս պատճառը վերջին տեղում է: «Իհարկե, կան երեխաներ, ովքեր գողանում են՝ չգիտակցելով իրենց արարքը: Իսկ հիմնականում իրավախախտումների պատճառը ծնողների օրինակն է ու ընտանիքում դաստիարակության պակասությունը», - նշեց Նելլի Դուրյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ