News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Բենինյո Ակինոն Մանիլայի Բոկաուե արվարձանում բացել է աշխարհի խոշորագույն փակ մարզադաշտը:

Այն կառուցել է ազդեցիկ կրոնական «Քրիստոսի եկեղեցի» կազմակերպությունը: Հաղորդվում է, որ շինարարական աշխատանքների համար 175 մլն դոլար է ծախսվել:

Ակինոյի խոսքով, մարզադաշտը 55 հազար նստատեղ ունի եւ ապացուցում է, որ ֆիլիպինցիներն ամեն ինչում կարող են ոչ պակաս արդյունքների հասնել, քան համաշխարհային այլ գերտերությունները:

Հավելենք, որ մարզադաշտի բացումը համընկել է «Քրիստոսի եկեղեցու» 100-ամյակի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ