News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թել Ավիվի համալսարանի գիտնականները հայտնել են, որ ըստ իրենց ուսումնասիրության արդյունքների`քնի կտրուկ ընդհատումը նույն հետեւանքներն է ունենում, որոնք որ կլինեին, եթե մարդն օրական չորս ժամ քներ:

Գիտնականների ուսումնասիրությանը մասնակցել է 61 մարդ: Փորձի ընթացքում այդ մարդիկ տանն են եղել, իսկ նրանց ձեռքներին քնի ժամանակը կարգավորող հատուկ էկրաններ են ամրացված եղել:

Առաջին օրը փորձի մասնակիցները քնել են 8 ժամ: Երկրորդ օրը մասնակիցներին արթնացրել են կես ժամը մեկ` հեռախոսազանգով, որից հետո թույլ չեն տվել քնել 15 րոպե: 

Երկու անգամ էլ առավոտյան փորձարկվողները համակարգչով առաջադրանքներ են կատարել, ինչպես նաեւ պատասխանել են իրենց ինքնազգացողության մասին հարցերին, փոխանցում է Mignews-ը:

Փորձը ցույց է տվել, որ անքնության գիշերվանից հետո մասնակիցների տրամադրությունն ավելի վատ է եղել, քան նախօրեին` չխոսելով էլ տարբեր առաջադրանքների արդյունքների մասին:

Կամավորներն այդպիսի գիշերվանից հետո, ըստ գիտնակնների, 24%-ով ավելի ցրված են եղել,  29%-ով ավելի  դեպրեսիվ եւ 43%-ով ավելի հոգնած:

Այնուհետեւ փորձի մասնակիցներին թույլ են տվել քնել միայն 4 ժամ: Արդյունքները նույնական են եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ