News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ՌԴ-ում աշխատել ցանկացող ներգաղթյալները պետք է Ռուսաստանի պատմությունից 19 տարեթիվ եւ 50 կերպար սովորեն: Այս մասին հայտարարել է Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի՝ լրացուցիչ կրթության հարցերով պրոռեկտոր Անժելա Դոլժիկովան:

«Ռուսաստանի պատմության վերաբերյալ թեսթը ներառելու է 20 հարց՝ երեք տարբերակից մեկն ընտրելու հնարավորությամբ: Հարցերը Ռուսաստանի պատմության կարեւորագույն իրադարձությունների շուրջ են <…>: Ընտրված է պատմական կերպարների եւ տարեթվերի ցուցակ, որը պետք է սովորի օտարերկրյա քաղաքացին: Դրանց թիվը շատ չէ. 19 տարեթիվ եւ շուրջ 50 պատմական գործիչներ անցյալից՝ ներառյալ զինվորականներ, գրողներ, բանաստեղծներ, ինչպես նաեւ ժամանակակից որոշ քաղաքական գործիչներ»,- Դոլժիկովայի խոսքերն է մեջբերում Росбалт-ը:

Ներգաղթյալները, մասնավորապես, պետք է իմանան 1812 թվականի Հայրենական պատերազմի, Մեծ հայրենական պատերազմի մասին, ճորտատիրության իրավունքի վերացման ու տիեզերք մարդու առաջին ուղեւորության տարեթվերը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ում ժամանակավոր կեցություն հաստատելու կամ աշխատելու ցանկություն ունեցող ներգաղթյալները պետք է թեսթավորվեն: Ստուգվելու է ներգաղթյալների ռուսերենի, պատմության եւ ՌԴ օրենսդրական հիմքերի իմացությունը: Ներգաղթյալների համար նախատեսված թեսթերի առաջադրանքներն արդեն մշակվում են Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ