News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մինչեւ բաց չլինեն բանակցությունները, մենք չենք հասկանա, թե ինչու չենք անդամակցում Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին NEWS.am-ին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե ԵՏՄ-ին անդամակցելը ձգձգվում է, որովհետեւ Հայաստանը չի կողմնորոշվում՝ ՀՀ-ԼՂՀ սահմանին մաքսակետ տեղադրելու հարցում:

«Մենք ընդհանրապես չգիտենք, թե ինչն է պատճառը, որ ձգձվում է այս պրոցեսը, քանի որ բանակցությունները փակ են ընթանում: եթե մենք ունենայինք նորմալ պետություն, ապա իշխանությունները կբացեին թույլ կետերը, որոնք առնչվում են տարածքներին, եւ ժողովրդին կառաջարկեին՝ իրենց օգնել, նույնիսկ կխրախուսեին, եթե կոշտ դիրքորոշումներ լինեին: Բայց քանի որ իշխանությունները նման խնդիր չունեն, ապա չեմ կարող պնդել, որ իրենք բանակցություններ են վարում ժողովրդին հուզող խնդիրների շուրջ, որովհետեւ եթե իշխանությունը տարածքների հետ կապված խնդիր ունենար, ապա հասարակությանը տեղյակ կպահեր այդ մասին: Ես իրավունք ունեմ՝ մտածելու, որ այդ բանակցությունների պրոբլեմատիկան այնքան անորոշ է, որ չենք կարող ասել՝ ձգձգման իրական պատճառը»,- ասաց նա:

Անդրադառնալով առաջին նախագահի հարցազրույցի այն հատվածին, որ իշխանությունները մտրակի քաղաքականություն են վարում ԲՀԿ-ի նկատմամբ՝ քաղաքագետն ընդգծեց, որ այս ամբողջը կապված է Սահմանադրական բարեփոխումների հետ. «Բոլոր քաղաքական ուժերը հասկանում են, որ չպետք է թույլ տալ Սահմանադրական բարեփոխումներ: Հասկանալի է, որ այստեղ կա համերաշխություն քառյակի մոտ, որոնք մերժում են այս փոփոխությունները: Տեր-Պետրոսյանն էլ իր մտավախությունն է հայտնել, որ իշխանությունները կարող են ԲՀԿ-ի վրա ճնշել: Եվ այստեղ առաջին նախագահը հորդորում է ժողովրդին՝ մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար»:

Նշենք, որ ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը, Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցին, իշխանությունների կողմից ԲՀԿ-ին ճնշելուն եւ սպասվող սահմանադրական փոփոխություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ