News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Համակարգիչների եւ այլ սարքերի արձակած երկնագույն լույսը կուշտ մարդուն, արդեն 10-15 րոպե անց, ստիպում է սով զգալ: Հետազոտության արդյունքում նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները:

Փորձարկմանը մասնակցել են կամավորներ, որոնց սկզբում լավ կերակրել են, իսկ հետո համակարգիչ տվել: Փորձարկվողները երկնագույն լույսի ազդեցության տակ 15 րոպեից ոչ ավել են գտնվել, հաղորդում է Myjane պորտալը:

Պարզվում է, որ սովի հետ կապված ուղեղի գոտին շատ զգայուն է ժամանակակից տեխնոլոգիաներից ճառագայթող երկնագույն լույսի նկատմամբ: Արդյունքում համակարգչի առաջ քառորդ ժամ աշխատած նույնիսկ կուշտ մարդը կրկին ուտել է ցանկանում:

Գիտնականները եզրակացրել են, որ համակարգիչների օգտագործումը այն հիմնական պատճառներից է, որոնց հետեւանքով ժամանակակից մարդիկ տառապում են ավելորդ քաշից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ