News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները չեն մեկնաբանի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, ինչպես ասում են՝ no comment: Այդ մասին NEWS.am-ի հետ թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորական խմբկացության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը մեկնաբանելու խնդրանքին: Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, կոչ է անում թույլ չտալ ԲՀԿ-ի վրա հարձակումները: Նրա խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» ոկւսակցությունից ոչ մեկ, այդ թվում նաեւ՝ինքը, չեն մեկնաբանիչ Լեւոն Տեր-Պետրոյանի հարցազրույցը:

Նրա խոսքով՝ թեեւ քաղաքական բոլոր լուրջ ուժերը կտրականապես դեմ են արտահայտվել Սահմանադրական փոփոխությունների չարաբաստիկ նախաձեռնությանը, սակայն Սերժ Սարգսյանն իր նպատակին հասնելու գլխավոր խոչընդոտը համարում է Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքորոշումը:

«Եթե մինչեւ հիմա նա փորձում էր այդ խոչընդոտը հաղթահարել բլիթի, այսինքն վերջինիս ինչ-ինչ խոստումներով սիրաշահելու քաղաքականությամբ, ապա այժմ, մեզ հասու տեղեկատվության համաձայն, գործի դնելով ողջ իրավապահ մեքենան, նա պատրաստվում է ԲՀԿ-ի նկատմամբ կիրառել մտրակի, այն է` սպառնալիքների եւ շանտաժի լեզուն, ինչը որեւէ պարագայում չի կարող հանդուրժվել քաղաքական մյուս ընդդիմադիր ուժերի եւ ողջ հասարակության կողմից։ Վստահ եմ, նրանք այլեւս թույլ չեն տա տասը զոհերի արյան գնով իշխանության եկած բռնապետին` իր քաղաքական հակառակորդների հետ կրկին խոսել բիրտ ուժի դիրքերից։ Սահմանադրական փոփոխությունների խնդիրն, ըստ այդմ, յուրատեսակ ջրբաժան է բռնապետական ռեժիմի եւ հասարակության առողջ ուժերի միջեւ` կնճիռ, որի հանգուցալուծումից է կախված Հայաստանի եւ Ղարաբաղի ապագան»,-ասել է Տեր-Պետրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
Հիմնականը. «ժողովրդի ուսերի վրա եկած» իշխանությունը, որ 6 տարի առաջ երդվելով ասում էր, թե՝ առանց «հպարտ...
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
Երեկ՝ ապրիլի 24-ին, Վարդանյանի թիմը նախաձեռնել էր երթ՝ իրենց զորակցությունը հայտնելով հայ գերիներին...
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
Իհարկե, որևէ մեկին արգելված չէ որևէ տեղ գնալ երեխաների հետ: Բայց երբ հիանալի գիտեք, որ հասարակության...
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք էր հայտարարագրել Մուրադյանը՝ Գլխավոր...
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության…
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Ամենաշատ