News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարզապես կրկնում է Ռուսաստանի դիրքորոշումը՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու ձգձգման պատճառ նշելով Հայաստան-Լեռնային Ղարաբաղ սահմանին մաքսակետ դնելը: Այս մասին NEWS.am-ին ասաց քաղաքական վերլուծաբան, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով առաջին նախագահի վերջին հարցազրույցին

«Ինձ մի փոքր զարմացնում է Տեր-Պետրոսյանի վերլուծությունը, որովհետեւ ապրիլի կեսերից սկսած՝ ռուսական կողմն էր ցանկանում ներկայացնել, որ ԵՏՄ-ին անդամակցելու հարցում խոչընդոտում է Հայաստանը: Զարմանալի է, որ առաջին նախագահի կարխիքը համընկնում է Ռուսաստանի կարծիքի հետ: Տեր-Պետրոսյանն ուղղակի կրկնում է Ռուսաստանի դիրքորոշումը: Սա Ռուսաստանի հայտնի դիրքորոշումն է»,- ասաց նա:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում ցանկանում է ցույց տալ, որ արձագանքում է ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման փորձին, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը:

«Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում է ցույց տալ, որ իրենք արձագանքում են վերջին դեպքերին: Ի դեպ, սահմանին տիրող իրավիճակի մասին քաղաքական ոչ մի ուժ էլ խոսեց, ոչ ընդդիմադիր, ոչ իշխանական: Հետեւաբար, առաջին նախագահը մի կողմից մարդկանց ցույց է տալիս, որ իրենք իշխանության նման արձակուրդ չեն գնացել, մյուս կողմից էլ թեժ աշնան հույս է հայտնում»:

Ինչ վերաբերվում է առաջին նախագահի հարցազրույցի այն հատվածին, որ իշխանությունները մտրակի քաղաքականություն են վարում ԲՀԿ-ի նկատմամբ՝ քաղաքական վերլուծաբանն ընդգծեց, որ ՀԱԿ առաջնորդը վախենում է, որ ԲՀԿ-ն կարող է կես ճանապարհից լքել իրենց:

«Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկություն ունի, որ Սահմանադրական փոփոխությունների գործընթացը դառնա քաղաքական ուժերի կոնսոլիդացման միջոց, եւ նա վախենում է, որ ԲՀԿ-ն տեղի կտա եւ կհամաձայնվի իշխանությունների հետ, այսինքն կես ճանապարհից կլքի: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը այս կերպ հավաստիացնում է ԲՀԿ-ին, որ կպաշտպանի»:

Նշենք, որ ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը, Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցին, իշխանությունների կողմից ԲՀԿ-ին ճնշելուն եւ սպասվող սահմանադրական փոփոխություններին:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ