News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի Աբովյան փողոցի վրա գտնվող գետնանցումի աստիճանների շինարարությունն ավարտվել է, քաղաքացիներն արդեն օգտվում են այդ գետնանցումից, սակայն սահմանափակ կարողություններով անձանց համար թեքահարթակ չի կառուցվել։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը NEWS.am-ին հայտնեց, որ գետնանցումում յուրօրինակ լուծում է լինելու՝ վերելակ է կառուցվելու։

«Ես չեմ կարող ասել, թե վերելակը գետնանցումում որտեղ է կառուցվելու, բայց առաջին անգամ Երեւանում կիրառվելու է այդ մոդելը»,-ասաց Արթուր Գեւորգյանը՝ նշելով, որ ինքը տեղյակ չէ, թե կոնկրետ որ կազմակերպությունն է իրականացնում շինարարությունը։

Արթուր Գեւորգյանը նաեւ ասաց, որ քաղաքապետարանի կողմից շինարարություն իրականացնող բոլոր կազմակերպությունների առջեւ հստակ պահանջ է դրված՝ անպայման կառուցել թեքահարթակներ։

«Երեւանում իրականացվող բոլոր շինարարությունները պարտադիր պետք է հետեւեն քաղաքապետարանի պահանջին եւ հաշվի առնեն հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի իրավունքը։ Ես չեմ կարծում, որ ինչ-որ կազմակերպություններ կփորձեն շրջանցել այդ պահանջը»,-ասաց Արթուր Գեւորգյանը։

Տպել
Ամենաշատ