News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրաքի հետ սահմանակից թուրքական Հաքյարի քաղաքում երկու ցեղախմբերի միջեւ վեճը տեղական իշխանություններին հարկադրել է պարետային ժամ սահմանել:

Քաղաքում լարվածությունը սկսվել է հուլիսի 19-ին, քրդական Էրտոշի եւ Պինյանիշի ցեղախմբերից չորս երիտասարդների միջեւ բախումից հետո: Նրանք հանդիպել են Հաքյարիի կենտրոնական զբոսայգիներից մեկում եւ սկսել վիճել: Վեճի պատճառը դեռեւս հայտնի չէ, սակայն նրանց տարաձայնություններն արագորեն երկու ցեղերի բազմաթիվ անդամների է հավաքել: Երեկոյան առաջին արյունն է թափվել: Էրտոշիի անդամները ներխուժել են Պինյանիշի ցեղից Մուսթաֆա Էրի տուն: Էրին մորթել են, իսկ նրան որդին վիրավորվել է:

Այս միջադեպն էլ զանգվածային անկարգությունների եւ բախումների պատճառ է դարձել: Ցեղախմբերի անդամները սկսել են ծեծել միմյանց, հակառորդի ուղղությամբ քարեր նետել, ավտոմեքենաներ ջարդել: Հաքյարիի կենտրոնը, ըստ մամուլի, մարտական գործողությունների իսկական դաշտի էր վերածվել:

Բռնության սրումն ու հրազենի զանգվածային կիրառումը թույլ չտալու համար քաղաք ոստիկանության եւ ժանդարմերիայի լրացուցիչ ուժեր են բերվել՝ թեթեւ զրահատեխնիկայով եւ ջրցան մեքենաներով: Ուժայիններն անկարգություններին վերջ են դրել արցունքաբեր գազի եւ ջրցան մեքենաների օգնությամբ՝ փորձելով բաժանել հակառակորդներին:

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, քաղաքում շրջում են ոստիկանության հատուկ ջոկատայինները, փողոցներում զրահապատ եւ ջրցան մեքենաներ են տեղակայված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ