News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ակնկալվում է, որ հուլիսի 21-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2 հրամանագիր կստորագրի դաշնային կառավարության համակարգում աշխատող նույնասեռականների, ինչպես նաեւ տրանսգենդերների նկատմամբ խտրականությունը արգելող 2 հրամանագիր կստորագրի:

Տվյալ հրամանագրերը ստորագրելու մասին Օբաման դեռ հունիսին էր հայտարարել: Այն ժամանակ նա «տխրեցուցիչ» եւ «ոչ ճիշտ» էր համարում այն վիճակը, որով ամերիկացիները գնում են աշխատանքի՝ վախենալով, որ նրանց կարող են ազատվել աշխատանքից իրենց կողմնորոշումների համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Սպիտակ տան ներկայացուցիչները հաղորդել են, որ նախագահական հրամանագրերը կվերաբերվեն 24 հազար ընկերություններին, որտեղ աշխատում են 28 միլիոն մարդ՝ ԱՄՆ ողջ աշխատուժի մոտ 5-րդ մասը:

Որոշումները նախորդ նախագահների կողմից ստորագրված երկու փաստաթղթերում փոփոխություններ են ենթադրում:

Դրանցից մեկը ստորագրվել էր դեռ 1965թ. Լինսոն Ջոնսոնի կողմից, որով արգելում է դաշնային կառավարության շարքերում խտրականությունը ռասայի, հավատքի, սեռի եւ ազգության հիմքի վրա: Նոր հրամանագիրը այս ցուցակին ավելացրել է նաեւ սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը:

Նախագահ Ռիչարդ Նիքսոնի կողմից ստորագրված երկրորդ հրամանագիրն արգելում է դաշնային ծառայողների նկատմամբ խտրականությունը ռասայի, հավատքի, սեռի, ազգության, տարիքի եւ հաշմանդամության հիման վրա: Նախագահ Բիլլ Քլինթոնը այդ ցուցակի մեջ 1998թ. ավելացրել էր նաեւ սեռական կողմնորոշումը, իսկ Օբաման մտադիր է դրա մեջ ներառել նաեւ գենդերային ինքնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ