News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Գյումրիի «Մոր եւ մանկան Ավստրիական կենտրոնում» հուլիսի 20-ին մահացած 4-ամյա Սուրեն Պողիկյանին վիրահատելիս կտրել են երակը։ Այս մասին NEWS.am-ին ասաց Սուրենի մորեղբայրը՝ Ցոլակ Թորոսյանը։

«Բժշկուհին՝ Գոհար Սահակյանը, վիրահատության ժամանակ կտրել էր բկի երակը, հետո նարկոզ էր տվել,   կարել, կանգնեցրել արնահոսությունը։ 15-20 րոպեանոց վիրահատությունը տեւել էր 2.5 ժամ։ Երեխայի վիճակը կայունանում էր, բայց  մոտը հազեր էին սկսվել, բացվել էր երակը, ու արյունը մաղվել էր թոքերը, երեք րոպեում մահացավ»,-պատմեց Սուրենի քեռին:

Նրա խոսքով՝ վիրահատության երկրորդ օրը կրծքավանդակի հատվածում սուր ցավեր է ունեցել, սակայն բժիշկները հետազոտել ու ասել են, որ տղայի մոտ վտանգավոր ոչինչ չկա: Երբ երեխայի վիճակն ավելի է վատացել ու նրան տեղափոխելիս են եղել վերակենդանացման բաժանմունք,  երեխան արդեն արնաքամ է  եղել, արյունը  նաեւ թոքերի մեջ է լցված եղել

«Լերդացած արյուն էր թքում, երեւի լիտրից ավելի արյուն կորցրեց։ Երկու օր էս վիճակում էր, բայց ոչ նկարեցին, ոչ էլ բան։ Ինքը երակ էր կտրել, պետք է հետեւեր»,- նշեց երեխայի մորեղբայրը։

Սա հաստատեց նաեւ Գյումրու  պաթոլոգո-անատոմիական լաբորատորիայում դիահերձում կատարած՝  դատաբժիշկ Լիպարիտ Ղուկասյանը: NEWS.am-ի հետ զրույցում  դատաբժիշկն ասաց, որ արդեն տրվել է երեխայի մահվան  վկայականը, որում առկա է նախնական ախտորոշումը։

«Սուր սակավարյունություն եւ ասպիրացիոն ասֆիկսիա արյունով, հուլիսի 15-ին կատարված նշիկների վիրահատությունից հետո (տոնզիլէկտոմիա)»,- ասաց դատաբժիշկը։

Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ք.Օ  130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նշանակվել են նաեւ դատաբշկական մի շարք փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Արեւիկ համայնքի բնակիչ, 4-ամյա Սուրեն Պողիկյանը մահացել էր վիրահատությունից 5 օր անց։ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը NEWS.am-ին ավելի վաղ ասել էր, որ նախնական տվյալով՝ երեխան, վերքերը դեռ չլավացած, հազացել է, վերքերը բացվել են եւ արյունը լցվել է շնչափողը, ինչից էլ երեխան մահացել է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ