Փրկարար ծառայությունը հուլիսի 21-ին, ժամը 17.26-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյանի հրապարակում բարձունքային աշխատանքներ իրականացնելիս վերամբարձ կռունկը խափանվել է, քաղաքացին մնացել են վերեւում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Նարեկ Անտինյանին (ծնվ. 1990թ.) իջեցրել են վերամբարձ կռունկի զամբյուղից: