Մալազիական «Boeing 777» վթարի գտնվել են 282 զոհերի մարմիններն ու 87 մնացորդներ: Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի Ազգային անտանգության եւ պաշտպանության խորհրդի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Դոնեցկի մարզում Շախտյորսկի շրջանում «Մալազիական ավիաուղիների» ինքնաթիռի վթարի վայրում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները: 16:00-ի դրությամբ Արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայության ստորաբաժանումները հայտնաբերել են 282 զոհերի մարմիններն ու 87 մնացորդ: Բոլոր մարմիններն այժմ գտնվում են Տորեզ քաղաքում՝ «Ուկրզալիզնիցայի» կողմից տրամադրված սառցարան-վագոններում»,- ասել է նա: