News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի Իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի մի խումբ ուսանողներ բողոքում են, որ իրենց անհիմն հեռացրել են համալսարանից՝ առանց նախապես զգուշացնելու կամ տեղյակ պահելու: NEWS.am-ի հետ զրույցում համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Կատարինա Դավթյանը պատմեց, որ հուլիսի 16-ին՝ պրակտիկայի ժամանակ է իմացել, որ 6 օր առջա հեռացվել է համալսարանից:

«Արտադրական պրակտիկայի ժամանակ եմ իմացել, որ համալսարանից հեռացված եմ: Դիմեցի դեկանատ, որտեղ էլ հայտնեցին, որ դեռ հուլիսի 10-ի հրամանով եմ ես հեռացվել: Այսինքն հուլիսի 16-ին ես իմանում եմ, որ 19 ուսանող հեռացված է, հաջորդ օրը գալիս ենք համալսարան, մի կերպ ստանում հրամանները, որտեղ պարզվում է, որ ընդամենը 10 ուսանող է հեռացված: Իսկ հեռացման պատճառն էլ անհարգելի բացականերն են ու չհավաքված կրեդիտները: Իհարկե, ես բացակայել եմ, բայց դրանք հարգելի են եղել, իսկ դրանց համար տեղեկանքներ հրաժարվեցին այդ ժամանակ ընդունել»,- ասաց Կատարինան:

Հեռացված ուսանողի խոսքով՝ եթե միայն անհարգելի բացակայության եւ չհավաքված կրեդիտների համար են հեռացրել, ապա պետք է հեռացնեին առնվազն 34 ուսանողի:

«Հուլիսի 18-ին դիմում ենք գրել ռեկտորի անունով, մի քանի րոպեից եկավ ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանը, որն էլ ծնողական ժողով հրավիրեց եւ հայտարարեց, որ հիմնավորված է հեռացումը, իսկ ուսանողներն էլ պետք է դիմում գրելուց առաջ մտածեին»,- ավելացրեց նա:

NEWS.am-ի հետ զրույցում Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ ուսաողների հեռացումը հիմնավորված է. «40 տոկոս բացակաների համար են հեռացվել ուսանողները, բայց նույնիսկ այս բացակաների դեպքում մենք թույլ տվեցինք նրանց հանձնել քննությունները: Ուսանողները երկու-երեք քննությունից կտրվել են: Ռեկտորի պատասխանն էլ կգա, կհամոզվեք դրանում»:

Նշենք, որ հեռացված ուսանողները սպասում են ռեկտորի պատասխանին, որպեսզի հասկանան իրենց հետագա անելիքները:

Տպել
Ամենաշատ