Մալայզիական փորձագետները մուտք են ունենալու Ուկրաինայում Boeing-ի կործանման վայր: Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը հայտարարել է, որ այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրի իշխանությունների ռուսամետ ակտիվիստների միջեւ: Վարչապետի խոսքով, կործանված ինքնաթիռի «սեւ արկղերը» մալայզիական փորձագետներին են փոխանցվելու հուլիսի 21-ի երեկոյան:
Հիշեցնենք, որ Ամստերդամից Կուալա Լումպուր չվերթ իրականացնող մալայզիական ավիաուղիների Boeing 777 ինքնաթիռը կործանվել է հուլիսի 17-ին, Ուկրաինայի արեւելքում: Օդանավում 298 մարդ է եղել, այդ թվում՝ 85 երեխա: Բոլորը զոհվել են: Ուկրաինայի իշխանություններն աղետի համար մեղադրում են ռուսամետ ակտիվիստներին: