News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դրական մտածողությունը կարող է թեթեւացնել ցավը՝ փոխելով այն, ինչ մարդն ընկալում է, հաստատում են բրիտանացի գիտնականների կողմից անցկացված նոր հետազոտության արդյունքները:

Ճանաչողական-վարքագծային թերապիայի  ընդամենը 5 րոպեն ընդունակ է ցավը 60%-ով թեթեւացնել:

Ռեդինգի համալսարանի գիտնականները 34 կամավորների ձեռքերը տաքացնելու համար ջերմային զոնդեր են կիրառել՝ առաջացնելով ցավ, որը նման է այրվածքներից ստացած ցավին, գրում է «Mail Online»-ը:

Երբ մասնակիցներին խնդրել են գնահատել ցավի ուժգնությունը, նրանք, ովքեր փորձից առաջ սովորել են կառավարել ցավը, այն 58 տոկոսով թույլ են գտահատել, քան ստուգվող խմբի մասնակիցները: Գիտնականների կարծիքով՝ ԿՊՏ-ն կարող է օգնել այնպիսի հիվանդությունների բուժման ժամանակ, ինչպես մեջքի պարբերական ցավերն են եւ այլն:

21-ից 38 տարեկան 34 տղամարդիկ եւ կանայք մասնակցել են հետազոտության, որը նվիրված էր «բանականության հաղթանակին մարմնի նկատմամբ»: Մեկ ժամ տեւողությամբ գործողության ընթացքում ջերմային զնոդն օգտագործել են ուսագլուխների տաքացման համար: Առաջանում էր երկրորդական հիպերալգեզիա, կամ ցավի հանդեպ զգայունություն վնասվածքի հատվածում, հաղորդում է «FedPost.ru»-ն: Ստացված արդյունքները, ինչպես հաղորդում է Սալոմենսը, ապշեցուցիչ էին եւ գերազանցում էին սպասելիքները: Խումբը, որը սովորել էր վերահսկել ցավը, միջին հիպերալգեզիայի պայմաններում հասավ 38 տոկոսի, այն ժամանակ, երբ մյուս խումբը հաղորդեց 8 տոկոսով ավելի մասին:

ԿՊՏ-ն նախապատրաստող խումբը հաղորդել է «ցավի զգացողությունն ինքնուրույն նվազեցնելու» մասին եւ 8 փորձում 58 տոկոս է գրանցվել, նշել է բժիշկ Սալոմոնսը: Սա ցույց է տալիս, որ ԿՊՏ-ն փոխել է ցավի նկատմամբ հուզական արձագանքն, ինչպես նաեւ մաշկի զգայունությունը ցավի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ