News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քաղաքականությունում, ինչպես խոհանոցում անհրաժեշտ է հմտություն, որպեսզի քաղաքական գործընթացներում համեմունքի չափաբաժինների ճիշտ համադրությամբ ստացվի ուտեստ, որը հաճո է հասարակությանը: Արդոք Հայաստանի ներքաղաքական խոհանոցի խոհարարները տիրապետում են այդ հմտություններին: Այդ եւ քաղաքական խոհանոցի այլ նրբությունների մասին NEWS.am-ը զրուցեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ։

Տիկին Նաղդալյան, խորհրդարանում ինչպիսի՞ համեմունքների համադրություն է ժողովված։

Որպես խոհանոցը սիրող կին՝ կցանկանայի, որ մեր խոհանոցում պատրաստվող բոլոր ուտելիքները առաջին հերթին լինեն մարսելի, որովհետեւ միայն ուտելը, դա՝ քիչ է, անհրաժեշտ է, որ սնվելուց հետո առողջությունդ տեղը լինի, մարսողությունը չխաթարվի։ Իսկապես անհրաժեշտ է, որ այն բոլոր ուտեստներն ու մթերքները լինեն թարմ, չլինեն ժամկետանց ու փչացած, չլինեն չափից ավելի, որպեսզի պահպանվի ուտեստի եւ համը, եւ հոտը, ու, իհարկե, նրբությունը։ Կարծում եմ, միայն այդ դեպքում է, որ ուտեստը համեղ է լինում եւ մարսելի։

Ազգային Ժողովի խոհանոցում առկա է վեց համեմունք. ինչպես կբնութագրեք այդ համեմունքները:

Մենք դասական երկիր ենք, դասական ճաշակի տեր ենք եւ պահպանում ենք դասական կերակրատեսակները։ Եւ ԱԺ-ում՝ մեր խոհանոցում, կան ծանր, յուղոտ ,մի քիչ կծու, մի քիչ աղի համեմունքներ ու մթերքներ: Այս համեմունքներ են օգտագործվում, որոնք ավելի ազգային են, եւ դրանք, երբեմն քաղաքականությունում էլ են ներթափանցում: Կարծում եմ, որ դրանք արտահայտվում են ծանր հրետանուն բնորոշ հարցադրումներով, ճնշումներով ու ելույթներով: Ես կողմնակից եմ ավելի նուրբ, ավելի չեզոք համերի, որ որեւէ զգայարանդ չայրվի, որ քիմքիդ հաճելի լինի եւ դրանք չազդեն ոչ առողջությանդ, ոչ տրամադրությանդ:

Ձեր գործընկերներից շատերը զրույցում նշեցին, որ ԱԺ-ում պատրաստվող ուտեստն ավելի շատ նման է աջապսանդալի, խառը տոլմա, բոզբաշ: Ձեր կարծիքով, ինչ ուտեստ է պատրաստվում խորհրդարանում:

Ազգային Ժողովն էլ մեկ խոհանոց չէ, այն տարբեր խոհանոցների համադրություն է` յուրաքանչյուրն իր խոհարարով: Բայց մի հանգամանք կա` խորհրդարանը երկրի ամենաթափանցիկ մարմինն է եւ քաղաքական դաշտը ապակյա մի տնակի է նման, եւ այս խոհանոցում ինչ էլ պատրաստելու լինես, պետք է ուշադրություն դարձնես սանիտարահիգիենիկ պայմաններին, որ ամեն ինչը մաքուր լինի, քանի որ ամեն ինչ երեւում է բոլոր կողմերից եւ պետք է աշխատես, որ գործածվելիք մթերքը վնասակար չլինի մարդկանց համար, քանի որ, ի վերջո, այն ամենն ինչ պատրասում ես մարդկանց համար նախատեսված ուտելիք է:

Խորհրդարանում քառյակային խոհանոցներ էլ կան, եւ այդ խոհանոցներում տարբեր ճաշակներով խոհարարներ, իրենց ունեցած  մթերքների բազայով, հնարավոր է իրենց պատրաստածն աջապսանդալ էլ լինի, ասեմ` ամառային տոլման էլ շատ համեղ կերակուր է, եւ լավ խոհարարի ձեռքին տոլմայի համն ու հոտը կարող է աշխարհը գրավել: Բայց կարծում եմ, որ ամեն խոհարար պետք է իր խոհանոցին տեր լինի, եւ խոհանոցի պայմանները համապատասխանեցնի մարդկանց քիմքին:

Վերջերս փոխվեց ԱԺ-ի գլխավոր խոհարարը, արդյոք նա կկարողանա համախմբել Ձեր նշած խորհրդարանական խոհանոցները եւ միասին ստեղծել ժողովրդի համար ուտելի մի ուտեստ:

Խորհրդարանի գլխավոր խոհարարը բավականին փորձառու եւ իմաստուն անձնավորություն է, ով իր աշխատանքային տարիների ընթացքում պատրաստել է բազմաթիվ ճաշատեսակներ եւ հրամցրել է մարդկանց եւ գիտի դրանց ճիշտ պատրաստման եւ մատուցման եղանակը: Հուսով եմ, որ այս մեծ խոհանոցում իր օրոք կտիրեն այնպիսի բարքեր, որ ուտելիքը մարդկանց համար օգտակար եւ համեղ լինի:

Զրուցեց Մարիա Ասատրյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր հրավիրվել է կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ.Իվետա Տոնոյան
Այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ…
Տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն...
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պառակտվում է. հիմնադիր 5 ուժ որոշել է առանձնանալ
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ...
Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին
Եթե խանգարվում է դա, դառնում ենք միասեռական, ու էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ….
«Երկիր Ծիրանին» լքած ավագանու անդամները չեն բացառում համագործակցությունը նաեւ ՀՀԿ-ի հետ
Աշխատանքը դեռ առջեւում է, էժանագին շոուներին մասնակցելը մերը չէ…
Րաֆֆի Հովհաննիսյան․ՕՐՕ դաշինքի ուժերը կորոշեն՝ միասին հանդես գալ, թե առանձին
Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր․․․
Ամենաշատ