News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բոսթոնի համալսարանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ կրոնական դաստիարակությունն ազդում է երեխաների հնարավորության վրա տարբերել մտացածինն իրականից:

Մի քանի փուլից բաղկացած հետազոտություն է անցկացվել, որին մասնակցել են 5-6 տարեկան երեխաներ, հաղորդում է «io9»-ը: Սկզբում նապադպրոցական հասակի երեխաներին պատմել են սովորական իրադարձության մասին պատմություն, եւ բոլորը հայտարարում էին, որ հերոսն իրական մարդ է:

Սակայն հաջորդ փուլում ակնհայտ էր դառնում տարբերությունը կրոնական ընտանիքում դաստիարակված երեխաների եւ նրանց մյուս հասակակիցների միջեւ: Այսպես, երբ գիտնականները պատմում էին կրոնական պատմություններ աստվածային միջամտության մասին, ներառյալ իրական կյանքում անհնար պատմություններ, ապա երեխաների կարծիքը գլխավոր հերոսի մասին կտրուկ փոխվում էր, հաղորդում է «FedPost.ru»-ն:

Եկեղեցի կամ եկեղեցական դպրոց այցելող երեխաները կրոնական պատմության հերոսին անվանում էին իրական, այն ժամանակ, երբ աշխարհիկ դաստիարակություն ստացածները հայտարարում էին, որ իրենց լսածը մտացածին է:

Տարբեր դաստիարակություն ստացած երեխաները տարբեր կերպ էին դատում, երբ լսում էին կախարդության եւ անիրական իրադարձությունների մասին պատմություններ: Կրոնական ուսմունքներին անծանոթ երեխաներն ավելի հաճախ էին տարբերում մտացածինն իրականից՝ գլխավոր հերոսին անվանելով մտացածին: Իսկ նրանց հասակակիցները կրոնական ընտանիքներից ֆանտաստիկան ընդունում էին որպես իրականություն՝ անիրական իրադարձությունները վերագրելով Աստծո գործողություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ