News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականները հանգել են եզրակացության, որ մարդկանց ստելու հակվածությունը կախված է քրոնոտիպից, հաղորդում է BBC-ն:

Այսպես, նրանք, ովքեր առավոտյան ակտիվ են, ավելի հակված են ստել եւ անկիրթ պահվածք դրսեւորել երեկոյան ժամերին: Իսկ նրանք, ովքեր, ընդհակառակը, երեկոյան են ակտիվ, կարող են առավոտյան լռել: Հոգեբանների կարծիքով՝ դա տեղի է ունենում, քանի որ «ազնվության մակարդակը տարբեր է՝ կախված օրվա ժամից, թե երբ է մարդու օրգանիզմը սովոր ակտիվ լինել:

Նման եզրակացության հետազոտողները հանգել են մի շարք փորձերից հետո: Դրանց մասնակցել է մոտ 200 կամավոր: Մարդկանց առաջարկել են թեստեր անցնել, ինչպես նաեւ խաղեր խաղալ, հետո գիտնականներին հայտնել արդյունքները: Մասնակիցներիին խոստացել են նաեւ մինչեւ 10 դոլար պարգեւատրություն, ինչպես նաեւ մրցանակ ստանալու հնարավորություն: Ցանկանալով հաղթել, փորձերի մասնակիցները միշտ չէին ազնիվ գտնվում, ընդ որում անազնվության մակարդակն առավել բարձր է այն ժամանակ, երբ մարդիկ իրենց համար օրվա նախընտրելի ժամերի «սահմաններից» դուրս էին գտնվում, այսինքն այն ժամանակ, երբ նրանք պետք է քնեին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հետազոտության հեղինակներից մեկի՝ Հարվարդի համալսարանից պրոֆեսոր Սունիտա Սահի խոսքով, այս բացահայտումը մեծ դեր կարող է խաղալ գործատուների համար աշխատանք բաշխելու ժամանակ, մասնավորապես այնտեղ, որտեղ մարդիկ հերթափոխով են աշխատում: «Եթե ընդունած որոշումը կախված է մարդու քրոնոտիպից, ապա պետք է աշխատանքային օրվա տեւողությունը որոշել ըստ այդ»,- հավելում է գիտնականը:

Ամերիկացի գիտնականների անցկացրած հետազոտությունը նաեւ հերքում է նախկինում կատարված եզրակացությունն այն մասին, որ ուշ քնող մարդիկ ավելի հակված են վատ պահվածքի, քան նրանք, ովքեր վաղ առավոտյան են արթնանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ