News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հազվագյուտ հիվանդության պատճառով Չինաստանի բնակչուհին «աղջիկ-կատու» մականունն է ստացել: Աղջկա հոր խոսքով, ընդամենը մեկ տարվա ընթացքում իր դուստրը գրեթե ամբողջությամբ մորթով է պատվել:

Չժաո Հինրուի ծնողները մեկ տարի առաջ դստեր մեջքին գունաթափված մաշկի փոքրիկ հատված են նկատել: Երբ հիվանդությունը սկսել է զարգանալ, սարսափահար մայրը լքել է դստերն ու ամուսնուն եւ փախել գյուղ:

Աղջկա տատիկը պատմել է, որ սկզբում բժիշկները հավաստում էին, թե երեխայի մոտ սովորական խալ է: Չժաոյին նույնիսկ ընդունել են մանկապարտեզ: Սակայն աստիճանաբար մաշկի բիծը սկսել է մեծանալ եւ որոշ ժամանակ անց ծածկել է երեխայի մարմնի կեսը: Հիմա Չժաոյին շտապ բուժում է անհրաժեշտ՝ հեռացնելու համար մազերը, որոնք ծածկել են ամբողջ մեջքը եւ սկսում են աճել արդեն ձեռքերին եւ դեմքին:

FedPost.ru-ի փոխանցմամբ, այժմ ընտանիքը փորձում է բուժման համար գումար հավաքել:

«Բժիշկները մեզ ասացին, որ մինչեւ գոնե 5 տարեկան դառնալը երեխային չի կարելի վիրահատել: Հիմա նա բավական մեծ է, բայց մենք փող չունենք՝ չնայած բուժման անհրաժեշտության մասին իմանալուց ի վեր տնտեսում ենք»,- պատմել է աղջկա հայրը:

Տեղական հեռուստաալիքին տված հարցազրույցում Չժաոն ասել է, որ ամենից շատ երազում է այն մասին, որ իրեն բուժեն, եւ ինքն ընկերների նման կարողանա ամառային զգեստներ ու լողազգեստ հագնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ