News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ալյասկայի բնակիչը սպանել է գորշ արջին, որը մի քանի անգամ փորձել է իր տուն ներխուժել: Ջիմ Լենդեսը, ով բնակվում է Քենայի թերակղզու Սթերլինգ քաղաքում, 5-ամյա արու արջին սպանել է հուլիսի 7-ին: Միջադեպի ժամանակ Լենդեսը տանը որդու հետ է եղել:

Նա պատմել է, որ արջը հարվածում էր տան պատերին: Լենդեսը որդու հետ կարողացել է վախեցնել արջին՝ մի քանի անգամ օդ կրակելով, եւ գնացել քնելու: Սակայն 3 ժամ անց արջը վերադարձել է: Այս մասին գրում է Americaru.com-ը:

«Որդիս ներքեւում քնած էր, իսկ երբ արթնացել է, տեսել է, որ գորշ արջն իրեն է նայում ճաշասենյակի պատուհանից»,- Alaska Dispatch-ին պատմել է Լենդեսը՝ հավելելով, որ վերցրել է ատրճանակն ու յոթ անգամ կրակել արջին: «Ես չէի կարողանում հավատալ, որ նա վերադարձել է»,- ասել է ալյասկացին:

Իրավապահների փոխանցմամբ, Լենդեսը կատարել է օրենքով նախատեսված պահանջները եւ կենդանու մորթին ու գլուխը փոխանցել իշխանություններին՝ անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելու համար:

«Ես որսորդ չեմ, ես ձկնորս եմ: Դա այն չէր, ինչ ես ուզում էի անել: Ես ցանկանում էի վախեցնել նրան»,- ասել է Լենդեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ