News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. ««Իրատես de facto» -ի «Ասում են...» խորգրի ներքո հրապարակվող տեղեկությունները  չնայած ընտրվում-վերցվում են քաղաքական շրջանակներում ու սոցցանցերում շրջանառվող խոսակցությունների բանահյուսական հարուստ «բոխչայից», բայց հիմքում միշտ ճշմարտության անկյունաքարն ունեն։
Ճշմարտության հենց այդ «հատիկին» էլ վստահելով ու հավատալով՝ նախորդ՝ թիվ 50-րդ համարում հրապարակեցինք այն լուրը, թե ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին պատկանող «Էլիտ կապիտալ» ընկերությունն է շահել բանակին ձու եւ միս մատակարարելու տենդերը։

Անչափ մեծ էր խմբագրության զարմանքը, երբ լուրը հրապարակվելոււց հետո մեր իսկ աղբյուրը փոխանցեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, գլխավոր դատախազը ոչ մի առնչություն չունի տվյալ ընկերության հետ։
Իրողություններին ու փաստերին նախանձախնդրորեն վերաբերվելու մեր դիրքորոշմանը հավատարիմ՝ հայցում ենք պարոն Կոստանյանի ներողամտությունը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ