News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Վազգեն Մանուկյանի կարծիքով, եթե պաշտոնական Մոսկվան շարունակի զենք մատակարարել Բաքվին, ապա դա կնշանակի մեկ բան՝ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունները կեղծ են, որովհետեւ այդ զենքի վաճառքն ուղղակի ճանապարհ է դեպի պատերազմ:

«Այդ զենքի վաճառքը չի կարող լինել հիմարության արդյունք: Դա մտածված է, եւ կամա թե ակամա այն խփում է մեր հարաբերություններին, դա հստակ կարելի է ձեւակերպել: Ուրեմն՝ դա նշանակում է հարաբերությունների որոշակի սառեցում»,- հայտարարել է Վազգեն Մանուկյանը: Նրա համոզմամբ՝ Ռուսաստանը պարզապես իրավունք չուներ Ադրբեջանին զենք վաճառել, նախ՝ որովհետեւ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, եւ հետո՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ