Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն Ռադայի հաստատմանն է ներկայացրել մասնակի մոբիլիզացիայի մասին հրամանագիր, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։
Մոբիլիզացիայի պատճառներից նշվում են «Ուկրաինայի տարածքում ահաբեկչական դրսեւորումները», սահմանին ռուսական զորքերի կուտակումները, նաեւ երկրի անկախության սպառնալիքները։
Ուկրաինայի իշխանությունները ահաբեկիչ ասելով նկատի ունեն երկրի արեւելքի ռուսամետ ակտիվիստներին։
Մարտին Ուկրաիինայի տարածքում արդեն հայտարարվել էր համընդհանուր մոբիլիզացիա։