News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պահանջում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մալայզիական «Բոինգի» վթարի պատճառները պարզելու ուղղությամբ:

«Մենք պետք է ավելի շատ բան անենք հիմնավոր հետաքննություն անցկացնելու համար: Սա անհրաժեշտ է ոչ միայն իբրեւ հարգանքի տուրք զոհերի հիշատակին, այլեւ մեղավորների մասին հարցի պատասխանը գտնելու համար», - Facebook-ում գրել է  Քլինթոնը:

Նա նաեւ կողմ է արտահայտվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելուն՝ վերջինիս «նման պահվածքի» համար:

Նախկին պետքարտուղարի խոսքով՝  ԱՄՆ-ն պետք է Եվրոպային համոզի, որ այն այնքան էլ լուրջ կախում չունի ռուսական էներգետիկ մատակարարումներից: Նա նաեւ եվրոպացիներին կոչ է արել ավելի շատ աջակցել ուկրաինացիներին սահմանների պաշտպանության եւ ինքնապաշտպանության հարցում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ