News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայում հուլիսի 15-ին տեղի ունեցած մետրոյի վթարի հետեւանքով տուժած հայազգի 20-ամյա Մերի Քոչարյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը:

«Մերի Քոչարյանի վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկներն ամեն հնարավորն անում են՝ նրա կյանքը փրկելու համար: Ինչ վերաբերվում է մյուս տուժաին՝ Աննա Բուլղադարյանին, ապա նրա վիճակը միջին ծանրության է, սակայն համամետաբար լավ է»,- ասաց նա:

Մերի Քոչարյանը, մեր տեղեկություններով, դեպքի օրը աշխատանքից գնալիս է եղել. նա սովորելուն զուգահեռ աշխատել է:

Նշենք, որ Մերի Քոչարյանն ունի ողնաշարի կոտրվածք եւ գլխուղեղի փակ վնասվածք, իսկ Աննա Բուլղադարյանը՝ աջ ճաճանչոսկրի կոտրվածք եւ տրավմատիկ ցնցում:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Մոսկվայի մետրոյի Արբատո-Պոկրովյան գծի ռելսերից դուրս են եկել երեք վագոններ, վթարի հետեւանքով, նախնական տվյալներով, 23 մարդ է զոհվել, առնվազն 150-ը վիրավորվել են եւ գտնվում են հիվանդանոցում: Մոսկվայի մետրոպոլիտենի վթարի գործով ձերբակալվել են մետրոյի ճանապարհային ծառայության վարպետ Վալերի Պաշկատովն ու նրա օգնական Յուրի Գորդովը: Ռուսաստանի հատուկ քննչական ծառայությունների տվյալներով, վերջիններս կասկածվում են երթևեկության անվտանգության կանոնները խախտելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ