News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ԱՄՆ-ում բնակվող մահմեդականներին հաճաք դրդել է ահաբեկչության՝ նրանց դեմ կեղծ գործողություններ իրականացնելով, ասված է Human Rights Watch իրավապաշտպանական կազմակերպության զեկույցում:

Իրավապաշտպաններն ուսումնասիրել են դատական վերջին 27 գործընթացները, որոնց դեպքում  իսլամ դավանող անձինք մեղադրվում էին ահաբեկչական ակտի կազմակերպման մտադրության մեջ: Պարզվել էր՝ այդ մարդկանց կեսի պարագայում ՀԴԲ-ն կեղծ գործողություններ է իրականացրել:

«ՀԴԲ-ն մարդկանց ահաբեկչական քայլերի է դրդել: Չի բացառվում, որ որոշ դեպքերում գերատեսչությունն ինքն է օրինավոր քաղաքացիներին ահաբեկիչ դարձրել», - նշված է զեկույցում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կազմակերպության Վաշինգտոնի գրասենյակի փոխտնօրեն Անդրեա Փրեսոուի խոսքով՝ ամերիկյան իշխանությունները պնդում են, որ ԱՄՆ-ի տարածքում ակտիվ պայքար են մղում ահաբեկչության դեմ:

«Սակայն եթե ավելի ուշադիր քննենք այդ գործերը, պարզ կդառնա, որ մարդիկ չէին գործի իրենց վերագրվող հանցանքները, եթե իրավապահ մարմինները նրանց չդրդեին եւ նրանց վրա ճնշում չգործադրեին: Որոշ դեպքերում իշխանություններն անգամ վճարել են մարդկանց՝ նրանց ահաբեկչության մղելու համար», - հայտարարել է Փրեսոուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ