Անօթեւան, բազմազավակ ընտանիքների սոցիալական հոգսերը թեթեւացնելուն նպատակաուղղված՝ «Եկեք օգնենք, որ սոցիալապես անապահով ընտանիքներն իրենց ձեռքով լուծեն իրենց սննդամթերքի խնդիրը» բարեգործական ձեռնարկի շրջանակում եւս մեկ ընտանիքի նվիրաբերվեց քարաշեն անասնագոմ եւ կենդանիներ:
Այս անգամ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, գործընկերների աջակցությամբ օգնություն ցուցաբերեցին երկու մանկահասակ երեխաներ ունեցող եւ երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն սպասող, հաշմանդամության թոշակով ու սոցիական նպաստով գոյատեւող երիտասարդ ընտանիքին: Նրանց նախ տրամադրվեց շինանյութ եւ գործիքներ, ապա ընտանիքի հոր ձեռքով անասնագոմը կառուցելուց անմիջապես հետո, տրամադրվեց հավեր:
Բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում: