News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների խումբն օրինագիծ է մշակել, որն առաջարկում է գերշահույթների հարկ սահմանել:  Խմբի ղեկավար, Պետդումայի էներգետիկայի հանձնաժողովի անդամ Անդրեյ Կրուտովը կարծում է, որ տվյալ հարկատեսակից ստացված միջոցները պետք է ուղղվեն ռուսական նոր  շրջանների՝ Ղրիմի եւ Սեւաստոպոլի զարգացմանը, գրում է «Իզվեստիան»:

Նրա խոսքով՝ այս պահին օրինագիծը իրավաբանական փորձաքննություն է անցնում եւ մինչեւ 2014թ. աշուն կներկայացվի խորհրդարանի ստորին պալատի քննարկմանը:

«ՌԴ նոր սուբյեկտները՝  Ղրիմը եւ Սեւաստոպոլը, տասնամյակներով ֆինանսավորում չեն ստացել, եւ ներկայումս բյուջեում անհրաժեշտ ներդրումների համար միջոցներ չկան:  Ուստի հարցի համալիր լուծում է հարկավոր. Բնակչությունից որոշակի գումարների մեկանգամյա գանձում եւ ոչ բոլորի համար հարկերի ավելացում: Վստահ եմ՝ տարբերակը հավանության կարժանանա բնակչության մեծ մասին եւ կառավարության կողմից», - վստահեցրել է նա:

Օրինագիծը նախատեսում է փոփոխություններ կադարել հարկային օրենսգրքի  №244 հոդվածում: Մասնավորապես, քննարկվում է հարկային դրույքը  13-ից 30% դարձնելու հարցը՝ այն ֆիզիկական անձանց համար, որոնց ամենամյա եկամուտը գերազանցում է 12 մլն ռուբլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ