News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացիների 40%-ը վստահ չէ, որ Օբաման ԱՄՆ-ի քաղաքացի է, ընդ որում՝ 23 տոկոսը վստահ է, որ վերջինիս՝ ԱՄՆ-ի քաղաքացիություն  չունենալու տեսությունը ճիշտ է: Այս մասին են վկայում Rasmussen Reports-ի հարցման արդյունքները:

Դեռեւս վեց տարի առաջ հայտարարվում էր, որ Օբաման ԱՄՆ-ի նախագահ դառնալու սահմանադրական իրավունք չունի:

Արիզոնայի շերիֆ Ջոզեֆ Արփայոն ամերիկյան առաջնորդի՝ Սպիտակ տան կայքում հրապարակված ծննդյան վկայականը  կեղծ էր անվանել:

Rasmussen Reports-ի հարցումը նպատակ ուներ պարզել՝ որքանով են ամերիկացիները վստահում այս կամ այն դավադրության տեսություններին:

Մասնավորապես, ԱՄՆ-ի չափահաս բնակչության 24 տոկոսը չի կասկածում, որ կառավարությունը նախապես իմացել է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին, 45 տոկոսը վստահ չէ, որ Ջոն Քենեդու սպանության  համար մեկ մարդ է պատասխանատու, 18 տոկոսը կարծում է, որ Փոլ Մաքքարթնին զոհվել էր 1966թ. վթարի հետեւանքով, ինչից հետո   The Beatles-ում նրա նմանակին էին գտել:

Տեսությանը, որ 1947թ. Նյու Մեքսիկո նահանգի Ռոուել քաղաքի մոտ թռչող ափսե է ընկել, հավատում է ամերիկացիների 20 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ