News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի հյուսիսային մասում այսօր՝ հուլիսի 22-ին, ականապատ տարածքում «Տոյոտա» մակնիշի մեքենայի պայթյունի հետեւանքով վիրավորված Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին եւ մյուս երկու վիրավորներին քիչ առաջ տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք. հերթապահ բժիշկը հիվանդանոցում հավաքված քաղաքապետի հարազատներին տեղեկացրել է, որ Ռուբեն Խլղաթյանի վիճակը կայուն է։ (ֆոտռեպորտաժ)

Հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը NEWS.am-ին ասաց, որ երեքի վիճակն էլ ծանր կայուն է, առաջին բուժօգնությունը ցուցաբերվել է, հետազոտությունները կատարվել են, բոլորն ունեն պոլիտրավմաներ. «Քաղաքապետն ունի գլխուղեղի սալջարդ, արյունազեղում, հինգերորդ մատի վնասվածք։ Մյուսներն ունեն ուղեղի ցնցում եւ սրունքի կոտրվածք»։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 22-ին առավոտյան ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում. «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչից վարորդը տեղում զոհվել է, իսկ ուղևորներ Ռուբեն Խլղաթյանը, Ա. Բ.-ը և Գ. Ա.-ը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետեւ ուղղաթիռով տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Ամենաշատ