News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի իշխանությունները երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքը տեսնում են:

Այդ մասին այսօր՝ հուլիսի 22-ին, մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Ի պատասխան հարցին՝ որքա՞ն հեռու է պատրաստ գնալ Ուկրաինայի ղեկավարությունը եւ ճգնաժամից դուրս գալու ինչպիսի՞ ելք է տեսնում՝ դեսպանը լավատեսորեն նշեց, որ անելանելի վիճակներ չեն լինում:

Դիվանագետը հիշեցրեց, որ ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ծրագիրը ներկայացված էր երկրի նախագահի երդմնակալության ելույթում:

«Դա առաջին հերթին երկրի արեւելքում իրավիճակի կայունացումն է, ռազմական գործողությունների դադարեցումը, զինյալների կողմից զենքի վայր դնելը: Ծանր հանցագործությունների հետ առնչություններ չունեցողների նկատմամբ համաներում կկիրառվի», - նշեց դեսպանը:

Այնուհետեւ անհրաժեշտ է իշխանության ապակենտրոնացում, տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ: Այնուհետեւ պատգամավորական ընտրություններ, որոնք, հավանաբար, հոկտեմբերին կանցկացվեն: Անհրաժեշտ են նաեւ ազգային փոքրամասնությունների իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված սահմանադրական բարեխոխումներ:

Միեւնույն ժամանակ, դեսպանը կտրականապես հերքեց այն դրույթը, որ Ուկրաինայի ռուս բնակչությանը ճնշում են: Նրա խոսքով՝ այս պնդումը Ռուսաստանում են հորինել: Որպես ազգային համերաշխության օրինակ՝ Կուխտան սեփական ընտանիքը բերեց. «Ես ուկրաինացի եմ, կինս՝ ռուս, մենք մեր երեխաներին չենք կիսում: Կիեւում շատերն են խոսքում ռուսերենով»:

Նրա խոսքով՝ իրավիճակը ավելի ապակայունացնելու ձգտումը թելադրվում  է բարեփոխումներն իրականացնելու դժկամությամբ: «Ուկրաինայի նախագահը պատրաստ է բանակցությունների: Սակայն զինյալների եւ ավազակների հետ բանակցությունների սեղան չի նստի», - հայտարարեց դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ